Բաժիններ՝

««Ռեալը» թոփ-ակումբ է նաև առանց Ռոնալդուի, բայց Կրիշտիանուին հնարավոր չէ փոխարինել ինչ-որ մեկով». Գվարդիոլա

Ընդ որում, հանդիպման ֆավորիտին մարզիչը չի նշում:

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է կայանալիք «Բարսելոնա»-«Ռեալ» խաղի սպասումներով:

««Ռեալը» լավ սկսեց մրցաշրջանը, հիմա մի փոքր անկում է ապրում, բայց ամեն ինչ դեռ առջևում է: Այն, որ Մեսսին և Ռոնալդուն 10 տարի միասին խաղացել են Պրիմերայում, օժանդակել է իսպանական ֆուտբոլի աճին: Կլասիկոն յուրահատուկ դերբի է: Ես չեմ տեսնում ֆավորիտին այդ խաղում: «Ռեալը» թոփ-ակումբ է նաև առանց Ռոնալդուի, բայց Կրիշտիանուն անփոխարինելի է. 50-60 գոլ՝ կարևոր պահերին»,- Պեպին է մեջբերում Mundo Deportivo-ն:

Էլ Կլասիկոն տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, «Քամփթ Նոու» մարզադաշտում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս