Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Էվերթոն». Կարևոր խաղ Մոուրինիոյի սաների համար

Այս պայքարում «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի «Էվերթոնի» հետ բարդ մենամարտում չափազանց կարևոր հաղթանակ տանել:

«Մանչեսթեր Յունայթեդ»

«Չելսիի» և «Յուվենթուսի» հետ բարդ հանդիպումներից հետո «Մանչեսթեր Յունայթեդին» կրկին բարդ մրցակից է սպասում: Չնայած նրան, որ մրցակիցը շատ բարդ է՝ Մոուրինիոյի սաները պետք է հաղթեն, քանի որ նրանք եզրափակում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի լավագույն տասնյակը: Մանչեսթերցիները զիջում են անգամ «Վուլվերհեմփթոնին»:

Չեմպիոնների լիագայում մանչեսթերցիները խաղում էին Մոուրինիոյի սիրելի ֆուտբոլը՝ երբեմն անգամ դոմինանտ լինելով: Բայց հիմա «Կարմիր սատանաները» այլընտրանք չունի, քան փորձել հաղթել մրցակցին տանը: Հաշվի առնելով, որ «Օլդ Թրաֆֆորդում» կայացած նախորդ վեց խաղերում թիմը հաղթել է միայն «Նյուքասլին»՝ հասկանալի է դառնում, որ այս խաղը ևս շատ բարդ է լինելու:

Այս պահին թիմում կան վնասվածք ունեցող երեք ֆուտբոլիստներ՝ Մարուան Ֆելաինին, Դիոգո Դալոտը և Ալեքսիս Սանչեսը: Հարցականի տակ է Ջեսի Լինգարդի մանսակցությունը:

«Էվերթոն»

«Էվերթոնը» ևս չի գտնում իր տեղը առաջատարների շարքում այս տարի: Առաջին տուրերում թիմը միավորներ էր բաժանում ում պատահի, սակայն դեռևս չէր հանդիպել առաջատար ակումբներին: Իսկ ահա «Արսենալին» (0:2) պարտվելուց հետո, մերսիսայդցիները վերջապես ուշքի եկան: «Էվերթոնը» հաղթեց «Ֆուլհեմին» (3:0), հաղթեց «Լեսթերին» (2:1) և «Քրիսթալ Փելեսին» (2: 0):

«Էվերթոնի» երկրպագուներին կարող է երջանակացնել այն, որ թիմի լազարեթը գրեթե դատարկ է: Այժմ վնասվածք ունի միայն Ջեյմս Մաքարթնին:

Վիճակագրություն և անձնական հանդպումներ

• «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է վերջին 6 խաղերից միայն մեկում

• «Էվերթոնի» հաղթական շարքը Պրեմիեր լիգայում կազմում է 3 խաղ

• «Էվերթոնը» ժամանակ առ ժամանակ խնդիրներ է ստեղծում մանչեսթերցների համար, սակայն վերջին 6 խաղերում այդպես էլ չի կարողնաում հաղթել:

Հաշվի առնելով, թե ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում տանը՝ այս թիմերի հնարավորությունները հավասար են: Սակայն, Մոուրինիոյի սաները դժվար թե բաց թողնեն հաղթանակն իրենց ձեռքից, քանի որ 3 միավորը այս պահին պարզապես անհրաժեշտ է: Բացի այդ, մանչեսթերցիները երկրպագուների վստահությունը վերադարձնելու խնդիր ունեն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Էվերթոն» հանդիպումը կկայան այսօր՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս