Բաժիններ՝

«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». ուրիշ El Clasico

Այսօր ֆուտբոլային աշխարում ամենասպասված օրերից մեկն է՝ Էլ Կլասիկոն: Կրկին կրքեր, կրկին համառ պայքար և էմոցիաներ: Սակայն, այս Կլասիկոն լինելու է ուրիշ, քանի որ այս անգամ պակասելու է հավերժական թվացող Մեսսի-Ռոնալդու պայքարը: Արգենտինացին վնասվածք է ստացել, իսկ պորտուգալացի Ռոնալդուն պարզապես փոխել է ակումբային գրանցումը: Սակայն, մեկ անգամ չէ ապացուցվել, որ Կլասիկոն ոչ թե անհատների, այլ էմոցիների և սկզբունքների խաղ է: Ի՞նչ արդյունք կգրանցվի Կլասիկոյում այս անգամ:

«Բարսելոնա»

«Բարսելոնան» Կլասիկոյին է մոտենում բավականին լավ տրամադրությամբ: Էրնեստո Վալվերդեի սաները հաջողությամբ հաղթահարեցին անհաջող շրջանը և սկսեցին գոհացնել իրենց երկրպագուներին լավ խաղով և արդյունքներով: Թե՛ Չեմպիոնների լիգայում և թե՛ ներքին առաջնությունում կատալոնացիները առաջատար են:

Այս խաղում թիմի հիմնական կազմից բացակայելու է թիմի գլխավոր աստղ Լիոնել Մեսսին, ով կոտրել է ձեռքը: Կբացակայեն նաև Սամուել Ումտիտին և Վերմալենը: Ստացավում է, որ բացի հարձակվողական գլխավոր ուժից բացակայելու են նաև պաշտպանները:

Սակայն, Չեմպիոնների լիգայի վերջին խաղը ցույց տվեց, որ կատալոնացիները կարողանում են բարձր մակարդակի խաղ ցուցադրել նաև առանց Մեսսիի:

«Ռեալ Մադրիդ»

«Ռեալ Մադրիդը» այս մրցաշարում խնդիրների պակաս չունի: Նոր մարզիչ, որը դեռևս չի գտնում հաջող խաղի բանալին, որոշակի խաղային ճգնաժամ և վերականգնողական փուլ՝ Ռոնալդուից հետո: Մադրիդցիները գնդակ բաց թողեցին և ընդամենը մեկ գնդակի տարբերությամբ հաղթեցին այն «Վիկտորիային», որին նախկինում չէին էլ նկատի:

Վիճակագրությունը ևս դեմ է մադրդիցներին: «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս հաղթել է վերջին 5 խաղերից միայն մեկում:

Սակայն, ուրախալի է այն, որ թիմում գրեթե չկան վնասվածք ունեցող ֆուտբոլիսներին: Այժմ միայն որոշակի մկանային խնդիրներ ունի Կարվախալը:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

• Կատալոնացիները չեն պարտվում 5 խաղ անընդմեջ

• «Բարսելոնան» սեփական հարկի տակ չի պարտվում արդեն 41 խաղ

• Մադրիդցիները հաղթել են վերջին 6 խաղերից միայն մեկում

• Լա Լիգայում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս հաղթել է վերջին 6 խաղերից միայն մեկում

• Այս թիմերի մեջ կայացած խաղերում չկան ակնհայտ առաջատարներ: Նախորդ մրցաշարում մադրդիցիները կատալոնական ակումբին 2 անգամ հաղթեցին Սուպերգավաթի խաղում, պարտվեցին սեփական հարկի տակ 0:3 հաշվով և հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղացին՝ 2:2:

Մասնագետները նշում են, որ մադրիդցիների նման խաղի պայմաններում «Բարսելոնան» պարտավոր է հաղթել՝ անգամ առանց Մեսսիի: Սակայն, չպետք է մոռանալ, որ սա Էլ Կալսիկոն է, որտեղ առհասարակ կապ չունեն թիմերի մարզավիճակները, առաջատարների առկայությունը, կամ՝ տեղը մրցաշարային աղյուսակում:

Մրցաշրջանի առաջին Կլասիկոն տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 19:15-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս