
Բագրևանդի փողոցից դեպի Ձորաղբյուր գնացող ավտոճանապարհին մոտոցիկլետը հարվածել է ավտոմեքենային

Հոկտեմբերի 27-ին, ժամը 12:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բագրևանդի փողոցից դեպի Ձորաղբյուր գնացող ավտոճանապարհին՝ «Ռոյալ» ռեստորանի մոտ, քաղաքացին ընկել է մոտոցիկլետից. անհրաժեշտ է օգնություն:
Հետադարձ զանգով պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ, մոտոցիկլետը հարվածել է ավտոմեքենային:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի (վարորդը` Վ. Շ.) ավտոմեքենան և մոտոցիկլետը (վարորդը՝ Ա. Ղ.): Ա. Ղ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: