Արշակ Փոլադյանը հետ է կանչվել Սիրիայում եւ Հորդանանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արշակ Փոլադյանը հետ է կանչվել Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արշակ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ հետ կանչել Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»: