ՀՀԿ-ական պատգամավորի՝ մանդատը վայր դնելն ու Արարատ Միրզոյանի հեռախոսազանգը. aravot.am

Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ մանդատը վայր դնելուն նախորդած իրադարձություններից:

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ԱԺ նիստում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Ռուզաննա Մուրադյանը մեկ շաբաթ ժամկետ ունի, նա կարող է հետ վերցնել հրաժարականի՝ իր դիմումը. եթե չվերցնի, նրա լիազորությունները կդադարեն:

Նշենք, որ Ռուզաննա Մուրադյանը մեկն էր ՀՀԿ-ական այն պատգամավորներից, որոնք կառավարության ներկայացրած Ընտրական օրենսգրքի նոր նախագծին «կողմ» քվեարկեցին:

Ականատեսները Aravot.am-ին պատմեցին, որ հենց այս քվեարկության օրը Ռուզաննա Մուրադյանն ԱԺ նիստերի դահլիճ է մտել բավականին այլայլված, իսկ քվեարկությունից հետո խորհրդարանի շենքից հեռացել է՝ համարյա լաց լինելով: Մեր տեղեկություններով՝ այդ քվեարկությունից մի քանի օր առաջ Ռուզաննա Մուրադյանին զանգահարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031