«Նման բան չի կարող լինել». Նաիրա Զոհրաբյանը՝ Արա Բաբլոյանին
«ՀՀ ԱԺ որոշում է՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2018թ. հոկտեմբերի 22-ին գումարված արտահերթ նիստի առաջին օրը գումարել 1.5 ժամ տևողությմաբ 4 նիստ։
Արտահերթ նիստի 2-րդ օրը սկսել հոկտեմբերի 23-ին գումարվող հերթական նիստի ավարտից հետո, բայց ոչ շուտ, քան օրակարգային հարցի առաջին ընթերցմամբ քվեարկելու 72 ժամը»,-այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ընդհծելով, որ 48 ժամ տրվում է պատգամավորներին, 54 ժամ՝ հանձնաժողովներին՝ քննարկելու համար։
Այնուհետև տեղի ունեցավ քվեարկություն և որոշումը չընդունվեց։ Բաբլոյանն ասաց, որ աշխատելու են երեք ժամվա ռեժիմով, իսկ երկրորդ նիստը կանցկացվի կանոնակարգով նախատեսված ժամանակում.
«Քարտուղարությունն ասում է, որ երկու շաբաթ պետք է սպասենք առաջարկությունների համար»։
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նման բան չի կարող լինել։
Բաբլոյանն ասաց, որ այսօր կաշխատեն, իսկ երկրորդ ընթերցումը կանցկացնեն՝ ըստ օրենսդրության. «Կնայենք՝ օրենսդրությունն այս հարցն ինչպես է կարգավորում, այդպես էլ կանենք»։