Բաժիններ՝

Ֆլորենտինո Պերեսը խոստացել է չհեռացնել Լոպետեգիին մինչև «Վիկտորիայի» հետ խաղը

Բոսսը դեռ հավատում է մարզչին:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժուլեն Լոպետեգին կմնա իր պաշտոնում ամենաքիչը մինչև չեխական «Վիկտորիայի» հետ Չեմպիոնների լիգայի խաղը:

Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ավանդույթի համաձայն մտել է հանդերձարան «Լևանտեի» հետ խաղից հետո, ում «Ռալը» պարտվեց սեփական հարկի տակ՝ 1:2: Նա շփվել է մարզչական շտաբի հետ, իսկ հետո 15 րոպե առանձնազրույց է ունեցել Լոպետեգիի հետ: Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, հանդիպումը 52-ամյա մարզչի հետ լավ է անցել, նրան չեն հեռացնի մինչև Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպումը:

Մադրիդցիները կրեցին 3-րդ անընդմեջ պարտությունը և 4-րդը՝ վերջին 5 խաղերում:

Հաջորդ խաղը Լա լիգայում «Ռեալը» կանցկացնի «Բարսելոնայի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս