
Արարատի մարզի համայնքներում ՏԻՄ ընտրություններն անցնում են առանց միջադեպերի

Արարատի մարզի Զանգակատուն, Լուսաշող, Նոր Կյանք, Դալար, Վերին Դվին եւ Հովտաշեն համայնքներում հոկտեմբերի 21-ին անց են կացվում համայնքի ղեկավարի հերթական եւ արտահերթ ընտրություններ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովիկ Գասպարյանը նեց, որ ժամը 17:00-ի դրությամբ Զանգակատուն համայնքում ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 61,92 տոկոսը, Լուսաշող համայնքում՝ 70 տոկոսը, Նոր Կյանքում՝ 42 տոկոսը:
Արարատի տարածաշրջանում համեմատ ցածր է մասնակցությունը Արտաշատի տարածաշրջանում: Թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ստեփան Խաչատրյանն ասաց, որ նույն ժամի տվյալներով ամենքիչ մասնակցությունն արձանագրվել է Վերին Դվին համայնքում է՝ 16 տոկոս: Այստեղ առաջադրված է միակ թեկնածու, նախկին համայնքապետ Լյուդմիլա Պետրովան: Այստեղ ընթանում են նաեւ ավագանու ընտրություններ: Դալար համայնքում երկու ընտրական տեղամասերում միջին մասնակցությունը 37 տոկոս է, Հովտաշենում՝ 56,4 տոկոս:
Երկու տարածքային ընտրական հանձնաժողովներից էլ տեղեկացրին, որ ընտրություններն անցնում են առանց միջադեպերի։
Լիլիթ Մաճկալյան