Բաժիններ՝

Երևանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Երևանի 2800-ամյակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորանք է հղել Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Արմեն Սարգսյանն իր շնորհավորանքում նշել է. «Շնորհավոր 2800-ամյա հոբելյանդ, սիրելի՛ Երևան:

Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ` Հայաստանում, Արցախում և արտերկրում:

Երևանը սիրում ենք անկախ մեր ծննդյան վայրից, անկախ մեր ապրելու վայրից:

Երևանը մեր մեջ է, որը մեզ հուզում է ու ջերմացնում:

Երևանը մեր ներկան է՝ երեկվա հիշողությամբ ու վաղվա վստահությամբ:

Երևանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն:

Սրտացավ լինենք մեր անցյալի ժառանգության և հոգատար` մեր ապագայի հանդեպ:

Հավատարիմ մնանք Երևանին։

Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031