Բաժիններ՝

Մինասյանը խոսել է հավաքականից հեռանալու մասին

Հայաստան ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է հավաքականից հեռանալու մասին:

«Ճիշտն ասած, այս հարցի շուրջ այդքան էլ չեմ ուզում խոսել մամուլում. կարծում եմ հարցեր կան, որոնք պետք չէ մամուլում տարածել: Ես գիտեմ մեր ֆուտբոլասերներին ինչ հարց է հետաքրքրում, կուզեմ ասել նրանց, որ մենք բոլորս տարբեր մարդիկ ենք և ունենք տարբեր արժեքներ: Ինչ-որ մեկի համար կարևոր է իր աշխատանքը, ինչ-որ մեկի համար ֆինանսներն են կարևոր, մեկ այլ մարդու համար կարևոր են մարդկային հարաբերությունները: Ստեղծված իրավիճակում ես կարևորել եմ մարդկային հարաբերությունները, և դա է ազդել հավաքականը լքելու իմ որոշման վրա: Գիտեմ, որ ֆուտբոլասերներին հետաքրքրում է նաև այն, թե ինչու անսպասելի եղավ իմ որոշումը, կասեմ, որ այն մարդիկ, ովքեր ասում են, որ իմ որոշումը անսպասելի է եղել, կամ ընդհանրապես չեն տիրապետում տեղեկությանը, կամ կիսատ են տիրապետում: Այսքանը իմ որոշման մասին»,- Մինասյանի խոսքերը մեջ է բերում «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի ծառայությունը:

Մինասյանին այդ պաշտոնում փոխարինվեց Արմեն Գյուլբուդաղյանցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս