Վթար Գեղարքունիքի մարզում. 56-ամյա վարորդը ԳԱԶ-52-ով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վարորդի և նրա 9-ամյա որդու կյանքի համար. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մազրում:

Ժամը 12:00-ի սահմաններում, Թթուջուր գյուղի բնակիչ, 56-ամյա Մայիս Ջհանգիրյանը իր վարած ԳԱԶ-52 մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենայով, Ճամբարակ-Թթուջուր-Բերդ ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մ. Ջհանգիրյանն ու ուղևոր, համագյուղացի, 9-ամյա Ալբերտ Ջհանգիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյան տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորները հայր և որդի են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս