
Վանաձոր քաղաքում ավտոմեքենան բախվել է ճամփեզրի էլեկտրական սյանը. կա տուժած

Հոկտեմբերի 20-ին, ժամը 21:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է ճամփեզրի էլեկտրական սյանը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորը՝ Վ. Հ.-ն, ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով: Փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. Վ. Հ.-ն հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: