Բաժիններ՝

«Մենք Մեսսիին առաջարկեցինք աշխատավարձի եռակի բարձրացում, բայց նա հրաժարվեց». «Մանչեսթեր Սիթիի» նախագահ

Լեոն հավատարիմ է մեկ ակումբի:

«Մանչեսթեր Սիթիի» նախագահի Հալդուն Ալ-Մուբարաքը պատմել է, որ իր ակումբը փորձել է ստանալ Լիոնել Մեսսիին, բայց արգենտինացին մերժել է «քաղաքայիների» առաջարկը:

«Մենք խնդրեցինք Խոսեպ Գվարդիոլային խոսել Մեսսիի հետ: Մենք առաջարկեցինք Մեսսիին եռակի անգամ ավելի բարձր աշխատավարձ նրանից, որը նա ստնաում է «Բարսելոնայում», բայց նա չհամաձայնեց»,- Ալ-Մուբարաքի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Մեսսին և Գվարդիոլան միասին աշխատել են «Բարսելոնայում» և 2 անգամ հաղթել են Չեմպիոններ լիգան:

Լիոնելը հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում 2003 թվականից: 2017 թվականին՝ պայմանագրի երկարաձգումից հետո նա շաբաթական ստանում է 500 հազար եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031