Բաժիններ՝

««Լիվերպուլը» պարտվում էր, իսկ Կլոպը ժպտալով հարցրեց. «Մի՞թե դու ուրախ չես»». Մաուրիցիո Սարի

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պատմել է «Լիվերպուլի» հետ ԱՊԼ-ի 7-րդ տուրի խաղում տեղի ունեցածի մասին:

«Լինում են պահեր, երբ մեծագույն տեսարանը ստիպում է Ձեզ մի կողմ դնել յուրաքանչյուր ափսոսանք: Նույնիսկ, եթե Դուք գոլ եք բաց թողնում վերջին րոպեներին:

Դա անհավանական շոու էր: Խաղից ընդամենը 10 րոպե առաջ ես տեսա, որ Կլոպը նայում է ինձ, չնայած որ խաղը եռում էր:

Ես հարցրի. «Ինչո՞ւ ես ժպտում»: Նա պատասխանեց. «Իսկ մի՞թե դու ուրախ չես»: Ես ասացի, որ շատ ուրախ եմ, իսկ նա ավելացրեց. «Ես նույնպես»: Այդ պահին «Լիվերպուլը» պարտվում էր:

Նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք հավասարեցրին հաշիվը, մենք հիշեցինք այդ պահը և գրկախառնվեցինք ինչպես երկու վաղեմի ընկերներ:

Վստահ եմ, որ նա կաներ նույն բանը, եթե նույնիսկ «Լիվերպուլը» չհավասարեցներ հաշիվը»,- ասել է Սարին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս