Բաժիններ՝

«Շառլ Ազնավուրը կմնա Հայաստանի և Ֆրանսիայի կապող օղակ՝ շնորհիվ «Ազնավուր» կենտրոնի». Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Instagram»-ի իր միկրոբլոգում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին գրառում է կատարել՝ Երևանում գտնվող «Ազնավուր» կենտրոն այցելությունից հետ:

Ֆրանսիայի նախագահը Երևանի «Ազնավուր» կենտրոնից լուսանկարներ է հրապարակել և գրել. «Այսօր Շառլ Ազնավուրը պետք է մեզ հետ լիներ Երեւանում: Դա կլիներ հանդիպում իր թանկագին Հայաստանի, նաև ֆրանսերեն լեզվի հետ: Շառլ Ազնավուրը կմնա Հայաստանի և Ֆրանսիայի կապող օղակ՝ շնորհիվ մշակութային այս վայրի»,- գրել է Մակրոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս