Բաժիններ՝

Հայաստանի և Մոլդովայի նախագահները կարևորել են երկկողմ հարաբերությունների խորացումը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու երկրների նախագահները քննարկել են միջպետական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական հարաբերություններին և հումանիտար ոլորտում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ կան բոլոր հնարավորությունները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում արդյունավետ համագործակցության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031