Բաժիններ՝

«Ես ատրճանակով չեմ սպառնացել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը, որպեսզի պայմանագիր ստանամ». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ԱՊԼ-ի 8-րդ տուրի խաղում «Նյուքասլի» դեմ տարած հաղթանակից հետո (3:2) կիսվել է ակումբում իր ապագայի մասին կարծիքով:

««Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ինձ պայմանագիր է տվել միչև 2020թ. հուլիս: Ես համաձայնագիր ունեմ մինչև 2020 թվականը, ես նրանց ատրճանակով չեմ սպառնացել: Նրանք ինձ հետ պայմանագիր են ստորագրել, որովհետև այդպես են ուզեցել»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում BBC.com-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» հավաքելով 13 միավորվ՝ զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղուսակի 8-րդ տեղը: Հաջորդ տուրում Ժոզեի թիմն արտագնա խաղ կանցկացնի «Չելսիի» հետ: Հանդիպումը կկայանա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, հոկտեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կհեռացնի Մոուրինիոյին մինչև շաբաթվա վերջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս