Վիկտոր Ենգիբարյանը դուրս եկավ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից

Վիկտոր Ենգիբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Սիրելի ընկերներ,

Տեղեկացնում եմ, որ սույնով, դադարեցնում եմ իմ անդամությունը Լուսավոր Հայաստան կուսակցությանը։ Կուսակցական ընկերներիս հետ երկար քննարկել ենք փոփոխվող Հայաստանում մեր տեսլականը ու պատկերացումները, ունեցել ենք քաղաքագիտական ու պրակտիկ քաղաքական հետաքրքիր զրույց, բայց ցավոք, առկա են գաղափարական նուրբ, բայց չափազանց կարեւոր տարբերություններ, ինչի արդյունքում ես կայացրեցի կուսակցության անդամակցությունս դադարեցնելու բարդ որոշումը։ Գլխավոր դատավորը ժամանակն է, բայց վստահ եմ, որ բոլորի առաջ բերած թեզերը ու դրդապատճառները բխում են բացառապես մեր երկրի շահերից, այդ իսկ պատճառով ես ԼՀԿ ընկերներիս մաղթում եմ հաջողություն հետագա գործունեության մեջ եւ երջանկություն անձնական կյանքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031