Բաժիններ՝

Հայիթիի Հանրապետությունում երկրաշարժի հետևանքով զոհվել է 11 մարդ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հոկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 04:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:11-ին) գրանցել է հյուսիսային լայնության 20.04 աստիճան և արևմտյան երկայնության 72.97 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Հայիթի, Տի Պոր-դե-Պե քաղաքից 78 կմ հյուսիս), օջախի 12 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

Ըստ «France-Presse» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 11 զոհ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031