«Վերջին զարգացումներից հետո 2018թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ». Նիկոլ Փաշինյան

«Ես կարծում եմ, որ այսօր խորհրդարանում տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն նեգատիվ առումով՝ ՀՀԿ-ն և, կարծես թե, ոչ միայն ՀՀԿ-ն, ցույց են տվել հերթական անգամ, որ իրենք ճիշտ չեն գնահատում ՀՀ-ում հաստատված ներքաղաքական իրավիճակը:

Եվ այն ինչ տեղի է ունեցել, չի կարող անցնել առանց հետևանքների և ես այդ կապակցությամբ պատրաստվում եմ անել շատ կարևոր հայտարարություն»,- քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պաշտոնապես արձանագրելով, որ Հայաստանում կա հակահեղափոխություն:

Ըստ նրա՝ հակահեղափոխություն են բոլոր նրանք անհատապես, որոնք պաշտպանում են ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն նախատեսող նախագիծը: Նա նշեց, որ իրեն հավաստիացնում են, որ այդ նախագիծը պաշտպանում են 3 ուժերը:

«Ես կարծում եմ, որ վերջին զարգացումներից հետո 2018թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:

«Ես ասել եմ, որ Հայաստանում հաստատված է ուղիղ ժողովրդական իշխանություն և, եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ուրեմն ընտրությունները տեղի չեն ունենա, եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչն եմ, ուրեմն ընտրությունները տեղի կունենան»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս