«Այդ ատելության մթնոլորտն անընդհատ հրահրվում է». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում՝ հասարակությունը չբաժանել սև ու սպիտակի, դադարեցնել ատելության մթնոլորտն ու լսել միմյանց:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Հովհաննիսյանը նշեց, որ գիտի՝ ժողովուրդը վրդովված է, ՀՀԿ-ի կողմից եղել են սխալներ, որոնք ստեղծել են միջավայր, որտեղ քաղաքացիների մոտ կարող են դժգոհություններ լինել:

«Բայց ես նաև չեմ կարող լինել երեսպաշտ ու չասել մեդալի հակառակ կողմի մասին: Այդ ատելության մթնոլորտն անընդհատ հրահրվում է, դրա վրա կառուցվում է ինչ-որ բան, դա փորձում են անընդհատ քարոզել: Դա ճիշտ չէ, սև ու սպիտակը համադրության մեջ է գեղեցիկ, սևն ու սպիտակը երբևէ չի կարելի հակադրել իրար: Չկա սև ու սպիտակ, բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, որևէ մեկս արտագաղթել չենք պատրաստվում: Հետևաբար՝ մենք յուրաքանչյուրս պատասխանատվություն ենք կրում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031