
Նա ապրել է դրական կյանքով. Վլադիմիր Պոզները՝ Շառլ Ազնավուրի մասին

Հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները կոչ է արել հիշել Ազնավուրին մեծ երախտագիտությամբ, ժպիտով: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Վլադիմիր Պոզները մասնավորապես ասել է.
«Պետք է չէ լաց լինել, նա դա չէր ցանկանա, նա ապրել է դրական կյանքով: Դուք կարող եք միայն մեծ երախտագիտությամբ, ուրախությամբ ծափահարել նրան»,- ընդգծել է Պոզները:
Նա նշել է, որ Ազնավուրը ապրել է երկար, գեղեցիկ, հաջողակ կյանքով և սիրել մինչեւ իր կյանքի վերջին օրը:
«Անշուշտ, ցավալի է, երբ մարդը հեռանում է: Մյուս կողմից՝ երբ մարդը հեռանում է, այդքան երկար տարիներ այսպիսի կյանքից հետո, կարող եք նույնիսկ նախանձել», – հավելել է Պոզները:
Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: