
«Քաղաքում հեծանիվ քշելը ազատության զգացողություն է տալիս». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակեց հեծանվային օրը՝ այս անգամ Կառավարության շենքից ուղևորվեց Պռոշյան փողոցում գնտվող իր առանձնատուն: ՀՀ վարչապետն իր հեծանվավազքը ներկայացրեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում:
Ողջունելով քաղաքացիներին՝ վարչապետը Ամիրյան փողոցից թեքվեց դեպի ձախ և Մաշտոցի պողոտայով հասավ Պռոշյան փողոց:
«Քաղաքում հեծանիվ քշելը ազատության շատ հետաքրքրիր զգացողություն է տալիս, և դա շատ կարևոր է: Փորձեք անպայման՝ անմիջականության, ազատության, ուրախության հետաքրքիր զգացում է»,- ասաց Փաշինյանը:
Նա ևս մեկ անգամ հորդորեց քաղաքացիներին առողջ ապրելակերպ վարել:
«Ծխելը թողեք, այցելեք մարզասրահ և սպորտով զբաղվեք: Դա շատ կարևոր խնդիր է, նաև պետական խնդիր է, որովհետև դա առողջության հարց է, և մենք պետք է առողջ լինենք հանուն մեր գործերի»,- նշեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հավելեց նաև, որ հնարավոր է երեկոյան »Ֆեյսբուք»-ի էջից ուղիղ եթեր մտնի. «Երկու հարց կա, որոնց վերաբերյալ ուզում եմ ձեզ հետ խոսել»: