Բաժիններ՝

««Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի 2 լավագույն թիմերն են, բայց «Չելսին» մոտ է նրանց». Էդեն Հազար

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Հազարը մեկնաբանել է ԱՊԼ-ի 7-րդ տուրում «Լիվերպուլի» հետ անցկացրած խաղի արդյունքը:

«Երբ դու հաղթում ես 1:0 հաշվով և գոլ ես բաց թողնում վերջնամասում, ապա կարող ես վրդովվել, բայց ես գտնում եմ, որ ոչ-ոքին արդար արդյունք էր:

Ես մի փոքր հիասթափված եմ, որ չկարողացա խփել 2-րդ խաղակեսում:

Կարծում եմ՝ մենք կարող ենք մրցակցել «Լիվերպուլի» հետ, «Մանչեսթեր Սիթիի» հետ. նրանք ԱՊԼ-ի լավագույն երկու թիմերն են: Մենք մոտ ենք նրանց մակարդակին, մենք խաղեր ենք հաղթում և վստահ ենք մեր վրա»,- բելգիացի ֆուտբոլիստին է մեջբերում BBC Sport-ը:

«Չելսին» հավաքեց 17 միավոր և զբաղեցնում է առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, «Լիվերպուլը» (19) երկրորդն է: Խփած և բաց թողած գնդակների ավելի լավ ցուցանիշի շնորհիվ առաջինը «Մանչեսթեր Սիթին» է (19):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս