«Ես հիմա արգելում եմ արգելողին». Նիկոլ Փաշինյանը՝ Մարզահամերգային համալիրի տարածքում հեծանիվ քշելու արգելքի մասին
Սեպտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում լրագրողները նրան տեղեկացրին, որ Մարզահամերգային համալիրի տարածքում հեծանիվ քշելն արգելված է, ինչը զարմանք առաջացրեց վարչապետի մոտ, ով այսօր հեծանիվով է գնացել աշխատանքի:
Լրագրողները ՀՀ վարչապետին հայտնեցին, թե քաղաքացին հայտարարել էր, որ իրեն արգելել են այդ տարածքում հեծանիվ վարել, ինչին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ես հիմա արգելում եմ արգելողին, որ արգելի»:
Փաշինյանը հավելեց, որ այդ հարցը արագ կլուծեն և կոչով դիմեց քաղքացիներին. «Ես բոլորին կոչ եմ անում գնալ ու հեծանիվ գնել»: