Արագածոտնի մարզում 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 07:10-ի սահմաններում Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ, 21-ամյա Լևոն Մարգարյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 TN 973 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի մարզից դեպի Արագածոտնի մարզ ընթանալիս, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Նոր Հաճն քաղաքում հաշվառված 70-ամյա Շամիր Մուրադյանին:
Վրաերթի հետևանքով Շ. Մուրադյանը տեղում մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: