Բաժիններ՝

««Ռեալը» բնավորություն ցույց տվեց». Լոպետեգի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին ամփոփել է Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» հետ հանդիպումը (0:0):

«Ինչո՞ւ մենք չհաղթեցինք: Պատասխանը ակնհայտ է՝ մենք գոլ չխփեցինք:

Բայց եթե ամփոփենք խաղը, կարծում եմ, որ մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, հատկապես առաջին կեսի վերջում:

«Ատլետիկոյի» գոլային բոլոր հնարավորությունները մեր սխալների, այլ ոչ թե նրանց գործողությունների արդյունքն են: Մենք կարողացանք հաղթահարել անբարենպաստ հանգամանքները: Բայց եթե գոլ խփենք, չենք հաղթի:

Արդյո՞ք ես մտահոգված եմ, որ «Ռեալը» երկրորդ անընդմեջ խաղում գոլ չի խփում: Մենք կենտրոնացել էինք այս խաղի վրա: Ես դրական զգացումներ ունեմ: Թիմը ցույց տվեց բնավորություն»,- ասել է Լոպետեգին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930