Բաժիններ՝

«Ոչ-ոքին արդար արդյունք է». Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Ռեալի» հետ հանդիպումը (0:0):

«Ինչո՞ւ մրցավարը չդիտեց կրկնապատկերը, երբ մրցակիցը ձեռքով էր խաղացել: Բոլորն էլ կարող են սխալվել: Հավանական է, որ նա չէր ցանկանում կանգնեցնել խաղը, որովհետև ամեն ինչ կանոնների շրջանակում էր:

Սա դժվար խաղ էր, ինչպես միշտ, երբ խաղում ենք այստեղ: Մենք ուզում էինք հաղթել: Առաջին կեսում մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, հաջողությամբ հանդես եկանք պաշտպանական գոտում, նպատակ ունեինք գոլեր խփել, սակայն հակառակորդի դարպասապահը իրեն լավ դրսևորեց:

Երկրորդ կեսում նախաձեռնությունը անցավ «Ռեալին», բայց դա նորմալ է: «Ռեալում» գերազանց խաղացողներ են հավաքվել, և ընդմիջումից հետո մենք ավելի շատ էինք դիմանում և պաշտպանվոմ:

«Ռեալի» հարկի տակ խաղալը միշտ էլ հեշտ չէ: Ոչ-ոքին արդար արդյունք է»,- նշել է Սիմեոնեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս