Ինչպես արագ ազատվել որովայնի փքվածությունից, մեծ քանակով գազերից
Նյութափոխանակության հետ կապված խնդիրներն առաջանում են հիմնականում այն ժամանակ, երբ օրգանիզմը դժվարանում է մշակման ենթարկել մթերքը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ որովայնի փքվածության, անհարմարության, մեծ քանակով գազերի առաջացման պատճառ կարող են դառնալ մի շարք այլ գործոններ ևս.
- գրգռված աղու համախտանիշ
- որովայնի հատվածում հեղուկի կուտակում
- կաթնամթերքի օգտագործում լակտոզային անբավարարության դեպքում
- նախադաշտանային համախտանիշ և հղիություն
- քաշի և հասակի համաչափության խախտում:
Ինչպես ազտվել որովայնի փքվածությունից
- նվազագույնի հասցրեք աղի օգտագործումը
- հրաժարվեք ալկոհոլից
- պատրաստված բանջարեղեն օգտագործեք
- սննդակարգ ներառեք մթերք, որը հարուստ է կալիումով:
1. Իմբիրով թեյ: Մի բաժակ եռացրած ջրին ավելացրեք իմբիրի արմատ, կրակին թողեք 5 րոպե: Երբ սառչի, ավելացրեք մեղր և կիտրոնի հյութ: Օգտագործեք ամեն օր քաղցած վիճակում:
2. Երիցուկով թեյ: Մի բաժակ եռացրած ջրին չորացրած երիցուկ ավելացրեք, թողեք թրմվի: Ավելացրեք մեղր և կիտրոնի հյութ:
3. Սխտոր: Որովայնի փքվածությունից և գազերից ազատվելու համար խորհուրդ է տրվում ամեն օր մի փոքր սխտոր ծամել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը