
Ինչո՞ւ է Տաջիկստանի նախագահի մատուցած ընթրիքին Նիկոլ Փաշինյանը նստել սեղանի ծայրին․ պարզաբանում ԱԳՆ-ից. tert.am

Սեղանին ԱՊՀ երկրների ղեկավարները այբբենական կարգով են նստած․ Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պարզաբանելով, թե ինչու է Դուշամբեում ԱՊՀ երկրների ղեկավարների պատվին Տաջիկստանի նախագահի տված ընթրիքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նստել սեղանի ծայրին:
«Քանի որ երկու Ա-ով երկիր կա, և հավասարություն պիտի պահպանվեր, ոչ թե մեկով սկսեր, մյուսով ավարտվեր, երկու Ա-ով սկսվողներին նստեցրել են սեղանի գլխին»,- ասաց նա:
Սեղանի մյուս ծայրին, ըստ նրա,պետք է նստեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն նա չի մասնակցել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: