Բաժիններ՝

Հունական թխվածքաբլիթներ «Ձմեռային երազ»՝ ընկույզով և մեղրով

Բաղադրիչներ

1. Ալյուր – 250 գ
2. Մեղր – 115 գ
3. Կիտրոնի կամ նարնջի քերած կեղև – 1 հատ
4. Շաքարավազ – 50 գ
5. Փխրեցուցիչ – 1 թ/գ
6. Սառը կարագ (խորանարդաձև կտրատված) – 100 գ
7. Մանր կտրատված ընկույզ – 25 գ

Միջուկի համար

1. Շաքարի փոշի – 115 գ
2. Կարագ – 50 գ
3. Մեղր – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Խառնել ալյուրը, փխրեցուցիչը և շաքարավազը:

2. Ավելացնել կտրատված կարագը և տրորել ձեռքով:

3. Ավելացնել կեղևը:

4. Ալյուրի մեջ ավելացնել տաքացրած մեղր:

5. Խմոր հունցել և բաժանել 2 գնդի:

6. Մեկ գնդից ձևավորել 20 թխվածքաբլիթներ:

7. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

8. Մնացած 20 թխվածքաբլիթների վրա ընկույզ շաղ տալ և նույնպես թխել 180 աստիճան ջեռոցում:

9. Սառեցնել և քսել միջուկը, միացնել իրար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս