
Լոնդոնի բնակիչները Թեմզայում կետ-ծովախոզ են նկատել

Լոնդոնի բնակիչները Թեմզա գետում կետ-ծովախոզ են նկատել, որը սովորաբար հանդիպում է ծովում: Այդ մասին հայտնել է Kent Live հրատարակությունը: Կենդանուն առաջինը տեսել է բնապահպան Դեյվ Էնդրյուսը եւ այդ մասին հայտնել Twitter միկրոբլոգների ցանցում:
Թեեւ ծովախոզերին երբեմն կարելի է հանդիպել Մեծ Բրիտանիայի հյուսիսային ափերին. դրանք սովորաբար ապրում են վտառներով, երկրի հարավային ափերին առաջին անգամ են կետ տեսել, գրում էպորտալը: Գետի ափերին մարդկանց խմբեր են հավաքվել, որոնք դիտում են կենդանուն:
«Սակայն սկզբնական ոգեւորությունը փոխարինվել է անհանգստությամբ, քանի որ կետը չի կարողացել հետադարձ ճանապարհ գտնել դեպի ծով»,-նշում է հրատարակությունը:
Փորձագետները հայտարարել են, որ կենդանին վտանգի մեջ է: Ավելի ուշ կետ-ծովախոզին նկատել են Գրեյվզենդ քաղաքից ոչ հեռու, հաղորդել էՌԻԱ Նովոստին:
Can't believe I'm writing this, no joke – BELUGA in the Thames off Coalhouse Fort @RareBirdAlertUK pic.twitter.com/6VtrJ1PVc6
— Dave Andrews (@iPterodroma) September 25, 2018