Բաժիններ՝

Լիոնը և Հելսինկին կդառնան «խելացի զբոսաշրջության» առաջին եվրոպական մայրաքաղաքները

2019 թվականին Լիոնը եւ Հելսինկին կդառնան «Խելացի զբոսաշրջության եվրոպական մայրաքաղաք» տիտղոսը կրող առաջին քաղաքները: Այդ մասին հայտնել է «Եվրոպուլս»-ը:

Այդ քաղաքներն անկախ ժյուրին ընտրել է Եվրամիության 19 երկրների 38 հավակնորդ քաղաքների թվից: Սա Եվրամիության նոր նախաձեռնությունն է. «խելացի զբոսաշրջության» մայրաքաղաք կարող է դառնալ Եվրոպայի այն քաղաքը, որն ինովացիոն ծառայություններ է զարգացնում զբոսաշրջիկների համար՝ հարմարավետ քաղաքային տրանսպորտից մինչեւ ինովացիաները թանգարաններում: Հաղթողները լրացուցիչ գովազդ եւ օգնություն են ստանում քաղաքի տուրիստական բրենդի ստեղծման գործում:

«Խելացի զբոսաշրջության եվրոպական մայրաքաղաք» կոչմանը հավակնող քաղաքները գնահատվում են չորս ուղղությամբ՝ «Քաղաքային միջավայրի հասանելիությունը», «էկո-կայունությունը», «Թվային տեխնոլոգիաների զարգացումը» եւ «Մշակութային ժառանգությունն ու կրեատիվությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս