Բաժիններ՝

«ԱՊԼ-ն միշտ հետաքրքիր է եղել ինձ համար». Յոահիմ Լյով

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոստովանել է, որ կցանկանար աշխատել ԱՊԼ-ի թիմերից մեկի հետ:

Մասնագետն աշխատում է Գերմանիայի հավաքականի հետ 2006 թվականից, որի հետ հասել է Եվրո-2008-ի կիսաեզրափակիչ և դարձել է ԱԱ-2014-ի չեմպիոն: ԱԱ-2018-ի խմբային փուլի արդյունքներով գերմանացիները գրավեցին 4-րդ տեղը Մեքսիկայի, Շվեդիայի, Հարավային Կորեայի հետ քառյակում և իրենց պատմության մեջ առաջին անգամ դուրս չեկան խմբից: Լյովի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև Եվրո-2020-ի վերջ:

«Տեսնենք՝ ինչ տեղի կունենա հաջորդ 2 տարիներին: Տվյալ պահին ես աշխատում եմ ազգային հավաքականի հետ: Այդ աշխատանքն ինձ հաճույք է պատճառում և էներգիա է տալիս: Իսկ ԱՊԼ-ն ինձ միշտ հետաքրքիր է»,- Լյովին է մեջբերում Bild-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս