
Christie՚s-ը աճուրդի է դրել ամենապայծառ վարդագույն ադամանդը՝ 19 կարատ քաշով

Christie՚s անգլիական տունն աճուրդի է դրել 19 կարատ քաշով հազվագյուտ վարդագույն ադամանդը՝ Pink Legacy-ը («Վարդագույն ժառանգություն»), որը նախնական կարգով գնահատվել է 30-50 մլն դոլար։
Աճուրդավարների՝ սեպտեմբերի 25-ին տարածված հաղորդագրության համաձայն, թանկարժեք քարը գտնվում էր Օփենհեյմերներ ընտանիքի հավաքածուում, ընտանիք, որը հիմնադրել է ոսկի արդյունահանող Anglo American կորպորացիան եւ կառավարել ալմաստ արդյունահանող De Beers ընկերությունը:
Ուղղանկյուն երեսակման ադամանդը, որը մասնագետները գնահատում են գույնի հագեցվածության բարձրագույն կատեգորիայով, ամենապայծառ վարդագույն ադամանդն է, որը երբեւիցե դրվել է Christie՚s-ի աճուրդում:
«Թանկարժեք քարի բացառիկ բնութագրերը եւ ծագումը այն դարձնում են աշխարհի մեծագույն ադամանդը»,- առեւտրական տան թանկարժեք իրերի դեպարտամենտի ղեկավար ՓահուլՔադակիի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը: Ժնեւում աճուրդի նախաշեմին Pink Legacy-ը կցուցադրվի Հոնկոնգում, Լոնդոնում եւ Նյու Յորքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: