«Դուք ընդդիմությո՞ւն եք». Ով կլինի Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսման առնչությամբ ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը կհրավիրի հերթական նիստը, որի ժամանակ կքննարկվեն աշխատանքային կանոնակարգի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, կազմակերպչական այլ հարցեր, ինչպես նաեւ՝ ում են հրավիրելու բացատրություններ տալու։ Հանձնաժողովը կարող է վարչապետից մինչեւ գլխավոր դատախազ, ԱԱԾ տնօրեն, ՀՔԾ պետ, դատավորներ հրավիրել լսելու։

Ինչ վերաբերում է տեղակալին, ապա ՀՀԿ-ն հակված է ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի թեկնածությանը, սակայն «Ելքը» գտնում է, որ պետք է լինի «ՔՊ»-ական Հովիկ Աղազարյանը։

ԱԺ կանոնակարգն արձանագրում է, որ նման հանձնաժողովների տեղակալը պետք է լինի ընդդիմությունից։ Դուք ընդդիմությո՞ւն եք՝ հարցրել են «ՔՊ»-ին, ակնարկելով, որ այս պահին ընդդիմությունը ՀՀԿ-ն է, ու կարող է Ռուստամ Մախմուդյանը դառնալ տեղակալ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս