Բաժիններ՝

Դեսպան Սմբատյանը հանդիպել է ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղար Թոմաս Բարայսի հետ

Սեպտեմբերի 19-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղար Թոմաս Բարայսի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԳԴՀ Կանցլեր Անգելա Մերկելի` Հարավային Կովկաս կատարած այցին և դրա շրջանակներում Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Կողմերը մասնավորապես ընդգծել են հայ-գերմանական տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը, հատկապես` տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տուրիզմի ոլորտներում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել  ընթացիկ տարվա ընթացքում գերմանացի գործարարների` Հայաստան կատարելիք այցի ժամկետների վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930