Բաժիններ՝

Հարոյանը և Սարկիսովը մասնակցել են «Ենիսեյ»-«Ուրալ» խաղին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը և հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցել են «Ուրալ»-«Ենիսեյ» խաղին:

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Ենիսեյ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ուրալ»-ին: Հանդիպում ավարտվեց 1:2 հօգուտ «Ուրալ»-ի:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը «Ենիսեյ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին: «Ուրալ»-ի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Վարազդատ Հարոյանը:

Այս տուրից հետո «Ուրալ»-ը 12-րդ, իսկ «Ենիսեյ»-ը` 14-րդ տեղում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս