Բաժիններ՝

«Ողջույն սիրո քաղաքից». Բերա Իվանիշվիլին լուսանկարներ է հրապարակել մեղրամիսից

Ժողովրդականություն վայելող վրացի ռեփեր Բերա Իվանիշվիլին եւ նրա կինը՝ Նանուկա Գուդավաձեն, մեղրամիսն անցկացնում են սիրո քաղաքում՝ Փարիզում։

Միլիարդատեր եւ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի որդին սոցցանցերում իր ընտրյալի հետ լուսանկարներ է զետեղել Էյֆելյան աշտարակի ֆոնին:

«Սիրո քաղաքից իմ շնորհակալությունն եմ հայտնում ջերմ շնորհավորանքների համար»,-գրել է երգիչը: Մեղրամիսից լուսանկարներ է զետեղել նաեւ նրա կինը՝ Նանուկան: Աղջիկը լուսանկար է զետեղել, որտեղ զույգը գրկախառնված զբոսնում է գիշերային Փարիզում:

Այն մասին, որ 23-ամյա Բերա Իվանիշվիլին ավարտել է իր ամուրի կյանքը, հայտնի դարձավ օրերս, երբ երաժիշտը սոցցանցերում զետեղեց «And she said yes» («Նա ասաց՝ այո») մակագրությամբ լուսանկարը: Առաջին բանը, ինչ հայտնի դարձավ Բերա Իվանիշվիլիի ընտրյալի մասին, այն է, որ նա նախկին մոդել է եւ Բիձինա Իվանիշվիլիի ընկերոջ դուստրը: Ինչպես գրում են ԶԼՄ-ները, 14 տարեկան հասակում Նանուկան դարձել է դիզայներ Բիչոլայի բրենդի դեմքը: Այժմ աղջկան համարում են ֆեշն-բլոգեր:

Նանուկա Գուդավաձեի մասին նաեւ գրում են, որ նա եղել է ռեգբիի Վրաստանի ազգային հավաքականի ավագ Մերաբ Շարիկաձեի նախկին սիրեցյալը: Բերան բազմաթիվ երգերի հիղինակ է եւ կատարող: Նա համերգներ չի տալիս, նա իր ստեղծագործությանը հաղորդակից է դարձնում Համացանցի միջոցով: Նրա տեսանյութերը հավաքում են միլիոնավոր դիտումներ: Երաժիշտը 2010 թվականից ունի ձայնագրման իր ստուդիան՝ Dream-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս