Դատախազությունում քաոս է. բոլորը սպասում են, թե ինչպես է դասավորվելու Արթուր Դավթյանի ճակատագիրը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ըստ դատախազության մեր աղբյուրների՝ այնտեղ քաոս է, բոլորը սպասում են, թե ինչպես է դասավորվելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ճակատագիրը։

Հիշեցնենք, որ դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը դատի էր տվել Դավթյանին՝ իրեն ապօրինի այլ աշխատանքի (զինդատախազի տեղակալ) տեղափոխելու համար, եւ շահել է դատը ու հետ եկել նախկին աշխատանքին։

Պարզվում է՝ նմանատիպ հայցով դատարան է դիմել նաեւ Երեւանի նախկին դատախազ Ռաֆիկ Ասլանյանը՝ նրան էլ էին տեղափոխել մեղադրանքների վարչության պետի պաշտոնին։ Դավթյանի պաշտոնանկության լուրերի ֆոնին դատախազության աշխատողները շատ զգուշավոր են դարձել եւ պահանջում են, որ իրենց տրվող հրահանգներն անպայման ձեւակերպվեն գրավոր․ «Որ վաղը-մյուս օրը մենք եւս խնդիր չունենանք»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս