![](/banners/BeFunky-design.jpg)
Հանցավոր լուրջ խմբավորո՞ւմ է գործել. մոտավորապես պարզ է ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսումն իրականացրած անձանց շրջանակը. «Ժողովուրդ»
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/Artur_Vanecyan_Sasun-Xachatryan.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում լուրջ բացահայտումներ են սպասվում:
Մասնավորապես՝ չի բացառվում, որ պարզվի՝ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հոգանոց խմբի կողմից: Ասել է, թե իրավապահ համակարգի առանցքային ներկայացուցիչների (ու միգուցե ոչ միայն նրանց) հեռախոսազրույցները գաղտնալսելու համար աշխատել է մեծ թիմ՝ հանցավոր լուրջ խմբավորում:
Թե ով կամ ովքեր են ներգրավված գործում, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Բայց ըստ մեր աղբյուրների՝ իրավապահների համար արդեն մոտավորապես պարզ են այդ հանցագործությունը կատարած անձանց շրջանակները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: