Ինչպես մարինացնել սալորը
Բաղադրիչներ
1. Պինդ սալոր – այնքան, որ գրավեն ամբողջ բանկան
2. Շաքարավազ – 70 գ
3. Քացախ (9%) – 40 գ
4. Հոտավետ պղպեղ – 5 հատ
5. Մեխակ – 5 հատ
6. Դարչին – 0.5 փայտիկ
7. Դափնու տերև – 1-2 հատ
Պատրաստման եղանակը
1. Մեկ լիտր բանկան ամբողջությամբ լցնել սալորով: Մինչև բանկայի եզրը լցնել ջրով:
2. Բանկայից ջուրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել քացախ և շաքարավազ: Եռացնել մի քանի րոպե:
3. Սալորով բանկայի մեջ ավելացնել դարչին, պղպեղ, մեխակ և դափնու տերև: Վրան լցնել մարինադը, ստերիլացնել բանկան 7 րոպե և փակել:
4. Բնական շրջել և թողնել, որ սառչի: 2-3 շաբաթ անց մարինացված սալորը կարելի է օգտագործել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը