Լավացրեք աղիների աշխատանքը, մաշկի, անոթների վիճակը, ուղեղի աշխատանքը

Ըմպելիքներ, որոնք կօգնեն լավացնել աղիների աշխատանքը, մաշկի, երակների վիճակը, ինչպես նաև ուղեղի աշխատանքը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս միջոցները պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչների օգտագործմամբ և վնաս չեն հասցնում օրգանիզմին:

1. Ակտիվացրեք ուղեղի աշխատանքը. բաղադրիչներ

  • 1 բաժակ հապալաս
  • 1 միջին բանան
  • 100-150 մլ ջուր
  • 1 թեյի գդալ կտավատի ձեթ:

Բաղադրիչները հարեք բլենդերում: Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3-4 անգամ՝ նախաճաշից կամ ճաշից 30 րոպե առաջ:

2. Արագացրեք նյութափոխանակությունը. բաղադրիչներ

Կարդացեք նաև

  • բանան
  • 1 ճաշի գդալ կտավատի սերմ
  • 1 դեղձ
  • կես տանձ
  • 150 մլ ջուր:

Հարեք բլենդերում: Օգտագործեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ՝ նախաճաշելուց 30 րոպե առաջ:

3. Երիտասարդացրեք մաշկը. բաղադրիչներ

  • 1 բաժակ հապալաս
  • կես բաժակ ելակ
  • կես բաժակ բալ
  • ¼ գդալ ավոկադոյի և 2 թեյի գդալ կտավատի յուղ
  • մի փոքր ջուր:

Հարեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված: Շաբաթվա ընթացքում օգտագործեք 2-4 անգամ՝ նախաճաշելուց 30 րոպե առաջ:

4. Օրգանիզմը մաքրեք տոքսիններից. բաղադրիչներ

  • կես բաժակ մանր կտրատած հազար
  • 250 մլ ջուր
  • 2 ճյուղ նեխուր
  • 1 խնձոր
  • 1 փոքր բանան
  • 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • մի քանի ճյուղ մաղադանոս:

Հարեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված: Խորհուրդ է տրվում օգտագործել 2-3 օր՝ ամսվա ընթացքում 1-2 անգամ: Օգտագործեք նախաճաշից 30-40 րոպե առաջ:

5. Վերահսկեք զարկերակային ճնշումը. բաղադրիչներ

  • 1 բանան
  • 1 նարնջի հյութ
  • 1 գդալ մեղր
  • 150 մլ ջուր
  • 1 պտղունց վանիլին:

Հարեք բլենդերում: Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ՝ օրվա առաջին կեսին:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս