Բաժիններ՝

Միոտնանի աղջիկը հանդես է եկել «Միսս Իտալիա» մրցույթի եզրափակիչում

Միոտնանի աղջիկը դարձել է «Միսս Իտալիա» գեղեցկության մրցույթի եզրափակիչի երեք մասնակիցներից մեկը, բայց զիջել է հաղթանակը: Այդ մասին հայտնել են իտալական ԶԼՄ-ները: Կյարա Բորդին առաջին հաշմանդամ մասնակիցն է դարձել այս մրցույթի պատմության մեջ:

Հարցազրույցներից մեկում 18-ամյա Բորդին հայտնել է, որ մրցույթում իր ներկայությունն արդեն «հաղթանակ է նախապաշարումների նկատմամբ»:

Աղջիկը ոտքը կորցրել է 13 տարեկանում՝ ենթարկվելով ավտովթարի: Նա ստիպված էր վերապրել երեք ծանր վիրահատություն եւ տանջալից ռեաբիլիտացիա, բայց կարողացել է ցավը վերածել ուժի: Այժմ իր արտասովոր պրոթեզները նա ներկայացնում է որպես աքսեսուար եւ հույս ունի, որ իր օրինակը կոգեւորի մյուս այն երիտասարդներին, որոնք չունեն լիարժեքության զգացողություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930