Եթե Հայաստանը զրկվի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նախագահությունից, ապա դրա ողջ քաղաքական պատասխանատվությունը կընկնի Նիկոլ Փաշինյանի վրա. Շարմազանով. factor.am

Factor.am-ը ներքաղաքական հարցերի շուրջ զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

Factor.am-ը հիշատակել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը, որի ժամանակ վերջինս նշել է, որ իր՝ քաղաքականություն վերադարձը կարող է լինել կուսակցությունների աջակցությումբ, Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն կարող է դառնալ այդ կուսակցություններից մեկը, ասել է. «Ես արդեն նշել եմ, որ Ռ․ Քոչարյանի ակտիվ քաղաքական գործունեությունը չպետք է ընդունել սվիններով։ Նա իրավունք ունի և արդեն վերադարձել է քաղաքականություն, դրա համար ունի իր բոլոր հիմքերը, իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ի աջակցությանը, ապա մենք արդեն տվել ենք մեր 5 կետերը, որով մենք գնալու ենք առաջ։ Կան շատ մտահոգություններ, որոնք կիսում են թե՛ պարոն Քոչարյանը, թե՛ այլ գործիչներ․ նույն ժողովրդավարության հարցում նույն կառավարության մաս կազմող ուժերը տեսնում են խնդիրներ, նշում են, որ ՀՀ-ում կա քաղաքական տեռոր, իսկ կան նաև անդամներ, որոնք Փաշինյանի հետ կողք կողքի էին նստում կամ շատ մոտ, որոնք ասում են, որ Փաշինյանը ճիշտ կանի, որ ներողություն խնդրի հայ ժողովրդից կամ անձամբ իրենցից»:

Հարցազրույցի ընթացքում Է.Շարմազանովը մտահոգություն է հայտնել, որ «եթե Հայաստանը զրկվի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նախագահությունից, ապա դրա ողջ քաղաքական պատասխանատվությունը կընկնի Նիկոլ Փաշինյանի վրա»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս