
«Ձեռքը կջարդեմ, ով փորձի անօրինական բան ստորագրել». Նաիրա Զոհրաբյան. factor.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն այսօր Աջափնյակ համայնքում քարոզարշավի ժամանակ ներկաներին վստահեցրեց, որ իր քաղաքապետության տարիներին որևէ մեկը Երևանից որևէ բան չի գողանալու, իսկ ոստիկանության և իրավապահ մարմինների կարիքը չի լինելու, քանի որ ինքը բոլորից ուժեղ է լինելու՝ խստագույնս պատժելով բոլոր նրանց, ովքեր կփորձեն անօրինականություն գործել։
«Բոլորը պատժվելու են, ինձ համար կարևոր չէ ով է այդ օլիգարխը, ինձ համար չկա կարևոր և անկարևոր քաղաքացի, բոլորն անխտիր են պատժվելու»,- factor.am-ի փոխանցմամբ՝ ասաց Զոհրաբյանը՝ շեշտելով, որ կջարդի բոլոր նրանց ձեռքը, ով կփորձի անօրինական բան ստորագրել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: