
«Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար». Նիկոլ Փաշինյանը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

«Սեպտեմբերի 23-ին հորդորում եմ, կոչ եմ անում, խնդրում եմ անպայման մասնակցել ընտրություններին: Կարևոր է ամեն ձայնը, մեր բոլորինը»,- այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Աջափնյակում քաղաքացիների հետ Իմ Քայլը դաշինքի քարոզարշավին, ուղիղ կապի միջոցով:
ՀՀ վարչապետը դիմելով քաղաքացիներին՝ գաղտնիք բացահայտեց.
«Ես մի գաղտնիք բացեմ. ես մեկնելու եմ Նյու-Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին մաասնակցելու համար: Ես պետք է սեպտեմբերի 21-ին կամ 22-ին մեկնեի, սակայն ամեն ինչ հետաձգել եմ, որպեսզի քվեարկեմ ու նոր մեկնեմ, 23-ի առավոտյան ես քվեարկելու եմ ու անմիջապես մեկնեմ ԱՄՆ: Ուզում եմ նշել, թե որքան կարևոր է մեզանից յուրաքանչյուրի ձայնը, քվեն»,- եզրափակեց վարչապետը: