
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

Սեպտեմբերի 17-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Զրույցի սկզբում դեսպանը նշել է, որ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության Ֆրանսիա կատարած այցից հետո ջերմ արձագանքներ են ստացվում:
Կողմերը քննարկել են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված կազմակերպչական՝ հատկապես Բիզնես ֆորումի հետ կապված հարցեր՝ շեշտելով Ֆրանկոֆոնիայի շրջանակներում երկրների միջև տնտեսական կապերի զարգացման ու ամրապնդման կարևորությունը: Կողմերը հույս են հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի այս տարվա գագաթնաժողովը կլինի աննախադեպ բարձր մակարդակի գագաթնաժողով:
Քննարկվել են նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետագա զարգացման, ֆրանսիական բիզնեսների՝ Հայաստանի հետ համագործակցությանն առնչվող հարցերը:
Հանդիպման ավարտին դեսպանը նշել է, որ այս գարնանը Հայաստանում կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: