
Ռոնալդուն խնդրում է «Յուվենթուսի» ղեկավարությանը ձեռք բերել Կրոսին

Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Թուրինի «Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ուզում է իտալական թիմի կազմում տեսնել «Ռեալի» իր նախկին թիմակից Թոնի Կրոսին:
Համաձայն պարբերականի տեղեկության՝ պորտուգալացի հարձակվողը դիմել է «Յուվենթուսի» ղեկավարությանը խնդրանքով՝ ձեռք բերել գերմանացի կիսապաշտպանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ռոնալդուն վստահ է, որ Կրոսը կօգնի թուրինցիներին հասնելու գլխավոր նպատակին՝ հաղթանակին Չեմպիոնների լիգայում: Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Կրոսը միասին խաղացել են «Ռեալի» կազմում 4 տարիների ընթացքում:
Պորտուգալացին ամռանը «Յուվենթուս» տեղափոխվեց «Ռեալից»: «Սերուցքայինների» կազմում անցկացրած 9 մրցաշրջանների ընթացքում հարձակվողը մասնակցել է 438 հանդիպման, խփել է 450 գոլ և դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը